11.12.2018|
01:40
Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին փռված Նորատուս գյուղը հայտնի է որպես մարզի հնագույն բնակավայր, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ, խաչքարային արվեստի յուրահատուկ բացօթյա թանգարան, վայր, որը խորհրդավոր տպավորություն է ստեղծում Հայաստանի մասին: